ԱՄՆ-ն նոր Patriot-ին փոխարինելու եկած զենիթահրթիռային համալիր է հաջողությամբ փորձարկել

20:51 • 30.11.12

ԱՄՆ-ում հաջողությամբ են անցել նոր միջին հեռահարության MEADS (Medium Extended Air Defense System) զենիթահրթիռային համալիրի (ԶՀՀ) փորձարկումները, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով Lockheed Martin ընկերության մամուլի հաղորդագրությանը:

 

Առաջին անգամ նոր ԶՀՀ-ն ստուգվել է ուսումնական թիրախներ խոցելու մասով:

 

MEADS ԶՀՀ-ն, որը զինված է Patriot PAC-3 համալիրից սերվող Missile Segment Enhancement (MSE) հրթիռներով, հաջողությամբ խոցել է MQM-107 ուսումնամարտական թիրախը:



ԱՄՆ-ի MEADS ԶՀՀ-ն ստեղծվում է 3 երկրների համար` ԱՄՆ-ի, Գերմանիայի և Իտալիայի, իսկ Ֆրանսիան հրաժարվել է մասնակցել այդ նախագծին:


2011թ. նոյեմբերին նախագծին մասնակցելու հնարավորության մասին հայտարարել էր Կատարը:
MEADS-ը ստեղծվում է որպես Patriot-ի առավել արդիական փոխարինող: Նախատեսվում է, որ նոր համալիրը սպառազինութան տակ կդրվի 2018թ.:

 

ԱՄՆ-ն նոր Patriot-ին փոխարինելու եկած զենիթահրթիռային համալիր է հաջողությամբ փորձարկել