Օբամայի պատվին քաղցրահամ ջրերի ձուկ է անվանակոչվել

09:21 • 30.11.12

Ամերիկացի գիտնականները վերջերս հայտնաբերած ձկան նոր տեսակին կոչել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունով, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։

 

Etheostoma obama անունը ստացել է Percidae ընտանիքի ձկան տեսակը, որոնք բնակվում են Հյուսիսային Ամերիկայի քաղցրահամ առվակներում ու գետերում։ Մեծ Etheostoma obama-ների երկարությունը կարող է հասնել մինչև 48 մմ։

 

Գիտնականները հայտնել են, որ ձկան տեսակն Օբամայի անունով են կոչել՝ այդպիսով իրենց երախտագիտությունը հայտնելով շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված նախագահի քայլերին։

 

Օբաման առաջին նախագահը չէ, ում պատվին ձուկ է անվանակոչվել։ Նման «պատվի» են արժանացել Թեոդոր Ռուզվելտը, Ջիմի Քարտերն ու Բիլ Քլինթոնը։
 

Օբամայի պատվին քաղցրահամ ջրերի ձուկ է անվանակոչվել