Porsche-ն ներկայացրել է իր 2 նորույթը (լուսանկարներ)
Գերմանական հեղինակավոր Porsche մեքենաշինական ընկերությունը Լոս Անջելեսի ավտոշոուի շրջանակներում լյուքս դասի մեքենաների բոլոր սիրահարների համար ներկայացրել է նոր 2013 Porsche Cayman-ը, գրում է Yahoo! News-ը։
Ընկերության գործադիր տնօրեն Մատիաս Մյուլերը նորույթը որակել է բավական հակիրճ՝ «ավելի թեթև, արագ և արդյունավետ»։ Այն համալրված է 2.7 լիտրանոց շարժիչով, որն ունի 275 ձիաուժ հզորություն։
Սակայն մեքենան ունի 2-րդ տարբերակը. բացի նշված Cayman-ից, Porsche-ը ներկայացրել է նաև Cayman S-ը։ Այս մոդելն ավելի արագընթաց է և ունի 3.4 լիտրանոց, 325 ձիաուժ հզորությամբ շարժիչ։ Cayman-ի գինը սկսվում է 52 600 դոլարից, իսկ Cayman S-ինը՝ 63 800 դոլարից։










