Valentino-ն իր գործունեության 50 ամյակի կապակցությամբ Լոնդոնում բացառիկ ցուցահանդես է կազմակերպել (լուսանկարներ)

18:58 • 30.11.12

Աշխարհահռչակ իտալացի դիզայներ Valentino-ն (Վալենտինո Գարավանի) իր գործունեության 50 ամյակի կապակցությամբ Լոնդոնում ցնցող ցուցահանդես է կազմակերպել, որի շրջանակներում ներկայացվել են տաղանդավոր կուտյուրյեի ստեղծած 130 ամենասքանչելի հագուստները, գրում է The Guardian-ը։

 

Ցուցահանդեսը կազմակերպվել է Լոնդոնի ամենահայտնի շինություններից մեկում՝ Somerset House-ում, իսկ դրա շրջանակներում ներկայացված զգեստները ժամանակին կրել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Գրեյս Քելին, Սոֆի Լորենը, Էլիզաբեթ Թեյլորը, Օդրի Հեփբյորնը, Ժակլին Քենեդին, Ջուլիա Ռոբերտսը և այլոք։

 

Նմուշների շարքում հատուկ ուշադրության է արժանի Հունաստանի արքայադուստր Մարի Շանտելի հարսանեկան շքեղ զգեստը։ Բացի այդ առանձին են ներկայացվել այն բոլոր հագուստները, որոնք հայտնի դերասանուհիները տարբեր տարիներին կրել են հեղինակավոր «Օսկար» մրցականաբաշխաթյան ժամանակ։

 

Անձամբ դիզայները պատմել է լրագրողներին, որ բավական հակասական զգացողություններ է ապրում, երբ կողքից է նայում հիսնամյա իր աշխատանքի արդյունքին։