Նոր «Աստղային պատերազմներ»-ը կարող է նկարահանել Ջոն Ֆավրոն կամ Դևիդ Ֆինչերը
«Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ , 8-րդ և 9-րդ մասերի նկարահանումները կարող են գլխավորել Ջոն Ֆավրոն («Երկաթե մարդ») կամ Դևիդ Ֆինչերը («Սոցիալական ցանց», «Վիշապի դաջվածքով աղջիկը»), հայտնում է filmpro.ru-ն՝ վկայակոչելով Deadline պորտալին։
Վերջերս դերասան Ջեյսոն Ֆլեմինգը հայտնել էր, որ իր ընկեր, ռեժիսոր Մեթյու Վոն կարող է գլխավորել «Աստղային պատերազմներ»-ի 7-րդ մասի նկարահանման աշխատանքները։ Սակայն Disney ընկերությունը, ով մեկ ամիս առաջ Ջորջ Լուկասից գնել էր ֆիլմի էկրանավորման իրավունքը, մինչ այսօր չի հաստատել այդ տեղեկությունը։
Հայտնի է միայն, որ 7-րդ մասի սցենարիստը կլինի Մայքլ Առնդտը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, աշխարհահռչակ ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդը պատրաստակամություն է հայտնել կրկին նկարահանվել ֆիլմում։
Իսկ ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2015-ի դեկտեմբերին։










