Նոր լուսաֆորները կկրճատեն վթարների թիվը

21:57 • 01.12.12

Հարավկորեացի դիզայներ Հոջուն Լիմը մշակել է նոր Guardian («Պաշտպան») համակարգը, որը կօգնի վարորդներին և հետիոտններին համագործակցել միմյանց հետ: Մտքի հեղինակը առաջարկել է տեղադրել լազերային լույսի աղբյուրով լուսաֆորներ, որոնք կսահմանափակեն մեքենաների և հետիոտների տեղաշարժը, տեղեկացնում է РБК Daily կայքը:


Guardian համակարգը ստեղծված է, որպեսզի կանխի ճանապարհային երթևեկության մասնակիցների միաժամանակյա ներկայությունը փողոցում: Համակարգը իրենից ներկայացնում է լուսաֆոր, որը ճանապարհի հակառակ կողմում ունի հավելյալ սարք, որոնց միջև անցնում է կարմիր լազերային լույս: Եթե հետիոտնների համար վառվում է կանաչ լույս, ապա լազերը «փակում է» ճանապարհը վարորդներ համար, և հակառակը:


Ըստ հեղինակի այս հերթականությունը կօգնի կրճատել հետիոտների մասնակցությամբ ճանապարհային վթարները:
 

Նոր լուսաֆորները կկրճատեն վթարների թիվը