Ռուսաստանը կփորձարկի բարձր ճշտության հրետանային Сантиметр-М արկերը

22:00 • 01.12.12

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 2013թ. պատրաստվում է պետական փորձարկումների դնել և սպառազինության տակ առնել 152 մմ տրամաչափի ուղղորդվող` Сантиметр-М արկերը, հաղորդում է lenta.ru-ն` հղում կարատելով Известия պարբերականին:


Արկերը ստեղծվել են Аметех գիտատեխնիկական համալիրի կողմից և նախատեսված են Акация և Мста ինքնագնաց հաուբիցների և մի շարք քարշակվող հրետանային կայաների համար:

 

ՌԴ ՊՆ-ի աղբյուրի տեղեկություններով, ուղղորդվող արկերը, հրթիռների հետ համանման էֆեկտիվության և զանգվածի պայմաններում, շատ ավելի էժան են և փոքր չափեր ունեն:


Հրետանային կայանից կրակվելուց հետո Сантиметр-М-ը սկզբում դեպի թիրախը ընթանում է բալիստիկ հետագծով, ապա կարգավորում և ուղղում է իր անկումը դեպի թիրախ:


Сантиметр-М արկերը նախատեսված են հակառակորդի հրետանու, տանկեր, ինչպես նաև կապ և կառավարման կայանների, ամրացված կրակային դիրքերի և կամուրջների ոչնչացման համար` 500 մետրից մինչև 20 կմ հեռավորության վրա:
Արկը ունենալով 86 սմ երկարություն կշռում է 41 կգ:


Ուղղորդվող արկերի էֆեկտիվությունը ապացուցվել էր դեռևս Աֆղանստանում ԽՍՀՄ զորքերի կողմից: ԽՍՀՄ փլուզումից հետո նման արկերի տեխնոլոգիան ստանալու ցանկություն է հայտնում ԱՄՆ:


Այդ նպատակով ԱՄՆ ՊՆ-ն 215 մլն դոլար գումար էր հատկացրել Сантиметр-ը ստանալու համար: Սակայն ՌԴ ՊՆ-ն պայմանագիրը արգելափակել է՝ հայտարարելով, որ Ռուսաստանն է մտադիր գնել այդ արկերը իր բանակի համար:


Պարբերականի աղբյուրի տեղեկություններով ԱՄՆ-ն մինչ այժմ փորձում է RCIC (Russian Conception Impulse Correction) կոչված արկերի տեխնոլոգիան ստանալ, սակայն, քանի որ ՌԴ ՊՆ-ն նորից սկսում է տվյալ արկերի նկատմամբ հետաքրքրության ազդակներ հաղորդել, ապա ԱՄՆ կրկին կարող է մնալ առանց այդ արկերի:


Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն սկսել է դիպուկահար զենքից արձակվող կարգավորվող փամփուշտների վրա աշխատել:

 

Ռուսաստանը կփորձարկի բարձր ճշտության հրետանային Сантиметр-М արկերը