Սթիվի Ուանդերը հրաժարվել է Իսրայելի պաշտպանության բանակին աջակցության համերգից
Հանրահայտ ամերիկացի երգիչ և ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Սթիվի Ուանդերը հրաժարվել է Իսրայելի պաշտպանության բանակին աջակցության համերգից, երբ որոշ միջազգային կազմակերպություններ խնդրել են նրան չեղյալ համարել այն, հայտնում է РИА Новости-ն։
Երգչին խնդրել են չեղյալ հայտարարել դեկտեմբերի 6-ին նշանակված համերգը Մերձավոր Արևելքի իրավիճակի պատճառով, որը շարունակում է անկայուն մնալ ՄԱԿ-ի կողմից Պաղեստինին դիտորդ պետության կարգավիճակ շնորհելուց հետո։
Երգիչը հայտարարել է, որ ելույթից հրաժարվելու որոշում է կայացրել Մերձավոր Արևելքի իրավիճակի պատճառով և նշել է, որ ինքը «միշտ դեմ է եղել պատերազմին, ցանկացած պատերազմի, որտեղ էլ որ լինի»։
Համերգի անցկացման փոխարեն, Ուանդերը պատրաստվում է միջոցներ ուղարկել բարեգործական հիմնադրամներին, որոնք աջակցություն են ցուցաբերում Իսրայելի և Պաղեստինի հաշմանդամ երեխաներին։










