Volkswagen-ը Լոս Անջելես է բերել բաց տանիքով Beetle-ն ու հիբրիդային Jetta-ն (լուսանկարներ)
Volkswagen ընկերությունը Լոս Անջելեսի ավտոսրահում միանգամից երկու համաշխարհային պրեմիերա է ներկայացրել: Beetle ընտանիքը վերջապես համալրվեց կաբրիոլետով, իսկ Jetta սեդանն ունեցավ սերիական հիբրիդային մոդիֆիկացիա, հաղորդում է vesti.ru-ն:
Բաց տանիքով տարբերակ կար նաև «բզեզների» նախորդ ընտանիքում, սակայն ներկայի կաբրիոլետը զգալիորեն խոշորացել է, այն նախորդի համեմատ 152 մմ երկար և 84 մմ լայն է դարձել:
Տանիքի ծալման նոր մեխանիզմի շնորհիվ բեռնախցիկը գրեթե չի փոքրանում, բեռնատարողությունը 225 լիտր է:
Beetle-ի շարժիչները բացառապես 4 գլանային են, անմիջական ներմղման համակարգով և տուրբիններով: Բենզինային շարժիչներ կան 102-ից մինչև 200 ձիաուժ հզորությամբ և դիզելային` 105-ից մինչև 140 ձիաուժ:
Նոր Jetta-ն, որը հիբրիդային գերժամանակակից ագրեգատ է ստացել, բաղկացած է 1,4 լ ծավալով 150 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչից և 20 կիլովատանոց էլեկտրական շարժիչից: Փոխանցումատուփը 7 աստիճան DSG է և այդ համադրությամբ սեդանին 0-100 կմ/ժ արագացումը տրվում է 9 վայրկյանում:
VW-ում նշում են, որ հիբրիդը համարժեք հզորությամբ բենզինային շարժիչով սեդանից 20%-ով ավելի տնտեսող է ստացվել:
Հիբրիդային Jetta-ն 100 կմ ճանապարհ անցնելու համար 5 լ վառելիք է ծախսում, և կարող է 2 կմ անցնել բացառապես էլեկտրական մարտկոցների լիցքով:










