Yahoo-ին տուգանել են 2.7 միլիարդ դոլարով
Մեխիկոյի քաղաքացիական դատարանը տուգանել է Yahoo-ին 2.7 միլիարդ դոլարով, ըստ պայմանագրերը չիրականացնելու հայցի: Yahoo-ն պատրաստվում է դիմել ավելի բարձր ատյանների:
Հայցը ներկայացված է եղել Yahoo մայր կազմակերպության և նրա մեքսիկյան ճյուղի` Yahoo de Mexico-ի դեմ: Խոսքը գնում է մեքսիկական Worldwide Directories S.A. de G.V. և Ideas Interactivas S.A. de G.V կազմակերպությունների Yahoo-ի դեմ հայցերի:
Հայցում ներկայացված էին տվյալ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը չիրականացնելու մեղադրանքներ, ինչպես նաև եկամուտի կորուստներ: «Հայցորդները հավաստիացնում են, որ կրել են ֆինանսական կորուստներ պայմանագրի կետերը և «դեղին էջեր» տեղեկատվական նյութերի հասանելության ապահովման ոլորտի համաձայնագրի խախտման պատճառով».- գրված է Yahoo-ի նամակում:
Ամերիկյան ինտերնետ-կազմակերպությունում տեղեկացրել են, որ տվյալ որոշումը վերջնական չէ: Yahoo արդեն տեղեկացրել էր, որ մեքսիկական կազմակերպությունների հայտերը չհիմնավորված են համարում: Կազմակերպությունը պատրաստվում է բողոքարկել տվյալ որոշումը, տեղեկացնում է РИА Новости-ին:










