«Մանկական Եվրատեսիլ 2012»-ում հաղթեց Ուկրաինան, Հայաստանը զբաղեցրեց 3-րդ տեղը (տեսանյութեր, լուսանկարներ)
Քիչ առաջ Ամստերդամում գտվող Heineken Music Hall դալիճում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Երգի մրցույթին մասնակցում էին 12 երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում նաև Հայաստանը: «Մանկական Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանը ներկայացնող Compass Band-ի՝ Sweet Baby երգի շնորհիվ զբաղեցրեց 3 -րդ տեղը։ Հաղթողի կոչումը շնորհվեց Ուկրաինային։
Աղյուսակն ըստ միավորների ուներ հետևյալ դասավորությունը.
1. Ուկրաինա - 138
2. Վրաստան - 103
3. Հայաստան - 98
4. Ռուսաստան - 88
5. Բելգիա - 72
6. Շվեդիա - 70
7. Նիդեռլանդներ - 69
8. Իսրայել - 68
9. Բելառուս - 56
10. Մոլդովա - 52
11. Ադրբեջան - 49
12. Ալբանիա - 35
Մեր երեխաները հանդես էին գալիս 8-րդ համարի տակ:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը անցկավում է 2003 թվականից սկսած: Մրցույթին Հայաստանը առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին, իսկ 2010թ.-ին մրցույթի հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը, իր «Մամա» երգով: Հիշեցնենք, որ «Մանկական Եվրոտեսիլ 2011»-ը հյուրընկալում էր Հայաստանը, որտեղ հաղթեց Վրաստանը ներկայացնող Candy խումբը, իր Candy Music երգով:
Նախորդ տարվա մասնակիցներից կազմված ժյուրին Հայաստանին շնորհեց 5 միավոր, իսկ ըստ երկրների՝ Հայաստանին տրված միավորներն այսպիսին էին.
Բելառուս – 10
Շվեդիա – 6
Ադրբեջան – 0
Բելգիա - 7
Ռուսաստան – 10
Իսրայել – 10
Ալբանիա – 3
Ուկրաինա – 12
Մոլդովա -3
Նիդեռլանդներ - 10
Վրաստան - 12
Լուսանկարները՝ Մանկական Եվրատեսիլ 2012-ի պաշտոնական կայքի










