Շան հաչոցով ծրագիր՝ պոտենցիալ գողերին վախեցնելու համար

20:55 • 02.12.12

Մեծ Բրիտանիայում ստեղծվել է շան հաչոցով հավելյալ ծրագիր, որը նախատեսված է պոտենցիալ գողերին վախեցնելու համար, հայտնում է Metro-ն:

Աղբյուրը խորհուրդ է տալիս սա բոլոր նրանց, ովքեր ժամանակ, տեղ կամ ցանկություն չունեն գերմանական հովվաշուն կամ լաբրադոր պահել՝ անվտանգության նկատառումներով:

Նրանց ու բոլորի համար մատչելի է աշխարհի ամենաբարձր հաչող շան՝ Դաց գերմանական հովվաշան ձայնի MP3-ը (որը հասնում է 108 դեցիբելի):

Նրա տերը՝ Փիթեր Լաքենը Էսեքսի կոմսությունից նկատում է, որ Դացի հաչոցն ավելի վատ է, քան նրա կծածը:

Զուգահեռ ներկայացվում է նաև հետևյալ վիճակագրությունը. Յուրաքանչյուր 5 տանից 3-ը չունեն անվտանգության համակարգեր: Իսկ շուն ունեցող յուրաքանչյուր 5 մարդուց 4-ը խուսափել են կողոպտիչներից:
 

Շան հաչոցով ծրագիր՝ պոտենցիալ գողերին վախեցնելու համար