Apple-ի նոր iMac-ը հանվել է վաճառքի (լուսանկարներ)

16:36 • 02.12.12

Հանրահայտ Apple ընկերությունը ներկայացրել է նոր, 21.5 և 27 դյույմանոց տարբերակներով iMac համակարգիչը, որն իր տեսակում ամենահզորն է։
Ինչպես նշում է SlashGear-ը, նորույթը համալրված է Intel-ի Sandy Bridge քառամիջուկ պրոցեսորներով, FaceTime HD տեսախցիկով։

 

Ի տարբերություն  նախորդ մոդելների, այս մեկը շատ ավելի բարակ է՝ ընդամնեը 5 մմ։ Նորույթի գինը սկսվում է 1299 դոլարից։ 8-րդ սերնդի նոր iMac-ը կարելի է ձեռք բերել Apple-ի առցանց խանութներից։

 

Apple-ի միջազգային  մարկետինգի բաժնի փոխտնօրեն Ֆիլ Շիլերն այս կապակցությամբ ասել է, որ «դա լավագույն և ամենագեղեցիկ iMac-ն է, որ ընկերությունը երբևէ ստեղծել է»։

Apple-ի նոր iMac-ը հանվել է վաճառքի (լուսանկարներ)