Ադրիանո Չելենտանոն դեկտեմբերի 4-ին 2 նոր ձայնասկավառակ կթողարկի

17:00 • 02.12.12

Սիրված իտալացի երգիչ Ադրիանո Չելենտանոյի երկու նոր ձայնասկավառակները լույս կտեսնեն դեկտեմբերի 4-ին. դրանց մեջ ներառվել են ավելի վաղ Վերոնայում կայացած RockEconomy համերգի շրջանակներում հնչած երգերը, հայտնում է Italia-ru.com-ը։

 

Հայտնի ստեղծագործություններից ընդգրկված են Svalutation-ը, Si è spento il sole-ը, Soli-ն, L’arcobaleno-ն, Storia d’amore-ն, 24.000 baci-ն, Il Ragazzo della Via Gluck-ը, Ti penso e cambia il mondo-ն և այլն։

 

Բացի ձայնասկավառակներից, կթողարկվի նաև հոկտեմբերի 8-ին և 9-ին կայացած շքեղ համերգի DVD տարբերակը, որում բուն համերգից զատ տեղ են գտել նաև այն կադրերը, որոնք չեն ներկայացվել դրա հեռուստատեսային տարբերակում։