«Սասնա ծռերը» կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

13:43 • 02.12.12

Հայ վիպերգության գլուխգործոց էպոսը՝ «Սասնա ծռերը», կարող է միջազգային ճանաչում ձեռք բերել, քանի որ այն հավակնում է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, հայտնում է Reuters-ը։


Բացի մեր էպոսից բաղձալի ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացրել վենեսուելական «Պարող սատանաները» էպիկական պոեմը, և իրենցից մշակութային արժեք ներկայացնող ևս 51 այլ ավանդույթներ ամբողջ աշխարհից։


Հարցի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկումները տեղի կունենան դեկտեմբերի 3-7-ը, իսկ հաղթողները կհայտարարվեն յուրաքանչյուր օրվա ավարտին։


«Մեր նպատակն է օգնել երկրներին պահպանել իրենց յուրահատուկ ավանդույթներն ու ապահովել այն գործընթացը, որի շրջանակներում դրանք կփոխանցվեն ապագա սերունդներին»,- նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կոնվենցիայի քարտուղար Սեսիլ Դևիլը։


Ամեն տարի կոնվենցիայի բյուջեն կազմում է 6.5 մլն դոլար, որից գումարներ են բախշվում տարբեր ազգերին իրենց ավանդույթների և ոչ նյութական մշակութային արժեքների պահպանման համար։