ԱՄՆ Ռազմածովային ուժերի համար աշխատող դելֆինները «կազատվեն» աշխատանքից

16:22 • 02.12.12

Ականների տեղորոշման գործողություններում ԱՄՆ Ռազմածովային ուժերի կողմից օգտագործվող դելֆինները «կազատվեն» աշխատանքից, հայտնում է NY Daily News-ը:

Ըստ աղբյուրի` ամերիկյան ՌԾՈւ-ում ռազմական պատրաստվածություն անցած ծովային 80 կաթնասուն կա, որոնց ծառայություննեից նախատեսվում է հրաժարվել 2017-ից: Ծրագրում ներառված են նաև շնաձկներ ու կետեր: Մոտ ապագայում նրանց փոխարինելու կգան ռոբոտները:


Դելֆիններին նման ծրագրերում օգտագործող ծրագրերը սկսվել էին 1950-ականներին: Այժմ ծրագրի արժեքն կազմում է 28 մլն ԱՄՆ դոլար:
 

ԱՄՆ Ռազմածովային ուժերի համար աշխատող դելֆինները «կազատվեն» աշխատանքից