Կնկարահանվի լեգենդար «Կասաբլանկայի» շարունակությունը

17:11 • 02.12.12

Ամերիկյան Warner Bros կինընկերությունը հնարավոր է նկարահանի 1942-ի «Կասաբլանկա» ֆիլմի շարունակությունը, հայտնում է Business Insider-ը:

«Կասաբլանկան» համարվում է կինոյի դասական գլուխգործոց և բոլոր ժամանակների ամենալավ ֆիլմերից մեկը:

70 տարի անց նկարահանվելիք շարունակության վերնագիրը կլինի «Վերադարձ Կասաբլանկա» կամ «Ժամանակն անցնում է»:

 

Ֆիլմի հիմքում կլինի Ինգրիդ Բերգմանի և Համֆրի Բոգարտի հերոսների ապօրինի զավակի պատմությունը:

Այս հոլիվուդյան շարունակությունը կառանձնանա նրանով, որ չի ներգրավի օրիգինալ ֆիլմի դերասաններին, ինչպես սովորաբար լինում է սիքվելների դեպքում. օսկարակիր լեգենդար ֆիլմի դերասաններն արդեն չկան: