iPrune ՝ գաճաճ ծառ, որ լիցքավորում է հեռախոսները (տեսանյութ)
Electree+ կոչվող ծառ-մարտկոցը «զինված է» 27 փոքրիկ արևային պանելներով, որոնք կատարում են տերևների դերը, իսկ ծառի «բնի» մեջ գտնվում է բուն մարտկոցը, որն էլ կուտակում է արևային էներգիան։ Նորույթը ունակ է լիցքավորել սովորական բջջայինը 4 ժամում։
Դիզայները խոստովանել է, որ արդեն նախնական 400 պատվեր է ստացել, նախքան սարքի կոմերցիոն արտադրության սկսվելը։
Սարքի գինը կազմում է 450 դոլար։










