Ուժեղ հոտառությունը երջանիկ ու տևական հարաբերությունների երաշխիք է. հետազոտություն

19:18 • 03.12.12

Կարծես թե համապատասխան կյանքի ընկեր գտնելն այնքան էլ կապ չունի նրա արտաքինի հետ, գրում է Daily Mail-ը՝ ներկայացնելով նոր հետազոտություն, որի համաձայն նման հարցերում քիթն ավելի կարևոր է:

 

Ըստ Դրեզդենի համալսարանի Հոտառության և համի կլինիկայի՝ Biological Psychology-ում տպագրած հետազոտության՝ ուժեղ հոտառությունը բարեհաջող ու երկարատև հարաբերությունների երաշխիք է:

 

Նման ենթադրություն է տվել հոտառությունից զուրկ մարդկանց (անոսմիկների) և առողջ մարդկանց մասին տվյալների համադրությունը:

Հետազոտությամբ պարզվել է, որ թույլ հոտառությամբ երկու սեռերն էլ շփման ու սեր գտնելու խնդիրներ են ունեցել, սակայն այդ գործոնը ավելի շատ ազդել է տղամարդկանց վրա:

 

 Առանց հոտառության տղամարդիկ միջինը 2 սեռական զուգընկեր են ունեցել, իսկ հոտառություն ունեցողները՝ 10:

 

Կանանց դեպքում սա այնքան էլ վճռորոշ չի եղել. թե հոտառությունով, թե առանց հոտառության կանայք միջինը 4 սիրեկան են ունեցել: Սակայն անոսմիկ կանայք 20 տոկոսով ավելի անվստահ են եղել իրենց հարաբերությունների հարցում:
Գիտնականների խմբից Թոմաս Հյումելը ավելի պարզ է բացատրել ամեն բան. «Անոսմիայով մարդիկ… չեն իմանում՝ արդյոք իրենց բերանից, թևատակերից հոտ գալիս է թե չէ, թթված կա՞թ են խմում, թե՞ ձկնաբույր բնակարանում ապրում: Վատ հոտը մարդուն ավելի անվստահ է դարձնում և կարող է ազդել նրա անձնական կյանքի վրա»:
 

Ուժեղ հոտառությունը երջանիկ ու տևական հարաբերությունների երաշխիք է. հետազոտություն