Apple-ն արտոնագրել է անլար լիցքավորման սեփական տեխնոլոգիան

14:24 • 03.12.12

Ամերիկյան հանրահայտ Apple ընկերությունն արտոնագրել է անլար լիցքավորման սեփական տեխնոլոգիան, որի հայցը ներկայացրել էր դեռ 2010 թ.-ին, հայտնում է Корреспондент- ը՝ հղում անելով AppleInsider-ին։

 

Ընկերության տեխնոլոգներն էներգիայի փոխանցման համար առաջարկում են օգտագործել մերձակա դաշտի մագնիսային ռեզոնանսը, ինչի դեպքում էներգիան փոխանցող սարքը դառնում է ռեզոնատոր (անդրադարձնող), իսկ էներգիան ընդունող սարքը սկսում է աշխատել այդ ռեզոնատորի հաճախականության վրա։ Հարկ է նշել, որ ռեզոնատոր կարող է դառնալ USB-ն, սովորական համակարգիչը կամ նոութբուքը։

 

Բջջային սարքավորումները, ինչպիսիք են սմարթֆոնները, պլանշետները, ինչպես նաև համակարգչային պարագաները՝ ստեղնաշարն ու մկնիկը, պետք է գտնվեն ռեզոնատորից 1 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա, այսպես կոչված՝ «լիցքավորման վիրտուալ գոտում»։
 

Apple-ն արտոնագրել է անլար լիցքավորման սեփական տեխնոլոգիան