CO2-ի արտանետման ծավալների մեծացման հետևանքով մինչև դարի վերջ ջերմաստիճանը կբարձրանան 4-6 աստիճանով

13:39 • 03.12.12

Ածխածնի երկօքսիդի (CO2) արտանետումների քանակն ընթացիկ տարվա ընթացքում աճել է 2.6 %-ով, ինչը համարժեք է 35.6 մլն տոննային, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Global Carbon Project կազմակերպության վերջին ուսումնասիրության վրա հիմնված զեկույցը։

 

Զեկույցի  հեղինակներն այն կարծիքին են, որ CO2-ի արտանետումների ծավալի մեծացումը մեր մոլորակը տանում է կլիմայական պայմանների վտանգավոր փոփոխությունների «ճանապարհով», ինչի հետևանքով Երկրի վրա է՛լ ավելի կշատանան սարսափելի տապերը, երաշտներն ու ավերիչ փոթորիկները։

 

Այս ահազանգող տվյալները ներկայացվել են նաև Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող կլիմայական փոփոխությունների վերաբերյալ միջազգային քննարկումների ընթացքում։

 

«Մեզ անհրաժեշտ է արմատական մի ծրագիր, որը հնարավորություն կտա խուսափել ածխածնի երկօքսիդի ծավալների մեծացումից, ինչի հիմնական մեղավորն արդյունաբերությունն է։ Ընդհանուր առմամբ, արդյունաբերության զարգացումից ի վեր ջերմաստիճանն ամբողջ աշխարհում ավելացել է 0.8 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի սանդղակի։ Եվ մեծ է հավանականությունը, որ եթե CO2-ի արտանետման քանակը չնվազի, ապա մինչև այս դարի վերջ ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով»,-նշել է զեկույցի համահեղինակ Կորին Լե Քերը։
 

CO2-ի արտանետման ծավալների մեծացման հետևանքով մինչև դարի վերջ ջերմաստիճանը կբարձրանան 4-6 աստիճանով