Հեռախոսի նկարներն ավտոմատ կներբեռնվեն Facebook

23:16 • 03.12.12

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանց Facebook-ը սկսում է նոր ծրագիր՝ Apple iOS և Google Android համակարգերով հեռախոսներից նկարների ավտոմատ ներբեռնման համար, տեղեկացնում է Корреспондент.net կայքը:


«Այսօր մենք սկսում ենք նկարների սինքրոնիզացիան, ինչի շնորհիվ ավելի հեշտ կլինի կիսվել նկարներով: Այս համակարգը ձեր հեռախոսի նկարները ավտոմատ ներբեռնում է փակ, չհրապարակված Facebook-ալբոմ: Երբ դուք ցանկանաք կիսվել այդ նկարներով, պարզապես ընտրեք և հրապարակեք»,- գրված է կազմակերպության հայտարարությունում:

 


Գործողությունը միացնելու համար բավարար է միայն սեղմել Sync կոճակը iOS և Android համակարգերի համար նախատեսված Facebook ծրագրի նկարների բաժնում:


Ավտոմատ ներբեռնված նկարները պահպանվելու են անհատական թղթապանակում, և չհրապարակված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ օգտատերը չի որոշել դրանք հրապարակել:
 

 

Հեռախոսի նկարներն ավտոմատ կներբեռնվեն Facebook