Հայտնաբերվել է ամենափայլուն գալակտիկաներից մեկը (լուսանկարներ)

21:51 • 03.12.12

ՆԱՍԱ-ի գիտնականները հայտնաբերել են ամենավառ ու ամենապարզ գալակտիկաներից մեկը, գրում է Daily Mail-ը:
Դրա հայտնաբերումն այնքան անհավանական է, որ գիտնականները դրան տվել են «փայլուն գալակտիկա» անունը: Պաշտոնական անվանումն է ESO 318-13 գալակտիկա:

 

Չնայած Երկրից միլիոնավոր լուսային տարիներ հեռավորության վրա գտնվելուն, այնտեղի աստղերն այնքան վառ են, որ նույնիսկ կարելի է հաշվել դրանք:

 

Գալակտիկաները որպես կանոն դատարկ տարածություններ են, և աստղերը դրանցում փոքր տարածք են զբաղեցնում: Սակայն ESO 318-13-ը գրեթե բացառություն է, և դեռ ենթակա է գիտնականների ուսումնասիրմանը:
 

Հայտնաբերվել է ամենափայլուն գալակտիկաներից մեկը (լուսանկարներ)