Հյու Ջեքմանն աստղ կունենա Փառքի ծառուղում

11:18 • 03.12.12

Ավստրալացի հայտնի դերասան, «X մարդիկ» ֆիլմի աստղ 44-ամյա Հյու Ջեքմանը դեկտեմբերի 13-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում կունենա իր աստղը, հայտնում է filmpro-ն։

 

Ինչպես նշում է The Sydney Morning Herald պարբերականը, Ջեքմանի աստղը կհայտնվի անմիջապես Մադամ Տյուսոյի թանգարանի դիմաց, որտեղ գտնվում է նաև դերասանի մոմե արձանը՝ Ռոսոմախի կերպարում։ Հենց այդ դերն է նրան անհավանական ճանաչում բերել ամբողջ աշխարհում։