Մարսի ջուրն ավելի ծանր է քան Երկրինը

23:47 • 03.12.12

Curiosity մարսագնացի կողմից կարմիր մոլորակի հողից վերցված ջուրը ավելի ծանր է, քան երկրայինը, քանի որ նրանում հայտնաբերվել է ջրածնի ավելի ծանր իզոտոպեր՝ դեյտերիաներ, տեղեկացնում է մարսագնացի քիմիական լաբորատորիայում աշխատող գիտնականների խմբի ղեկավար Փոլ Մեհեֆին:


«Ջրում դեյտերիաների և ջրածնի հարաբերակցությունը հինգ անգամ ավելի շատ է, քան երկրային օվկիանոսներում»,- մարսագնացից ստացված վերջին նորություններին ծանոթացնելու նպատակով հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է Մեհեֆին:


Գիտնականի խոսքով՝ հասարակ ջրածնի և դեյտերիաների հարաբերակցությունը հնարավորություն կտա հասկանալ Մարսի մթնոլորտի և հիդրոսֆերայի զարգացումը:


Curiosity մարսագնացը մոլորակի մակերևույթի վրա վայրէջք է կատարել օգոստոսի 6-ին: Curiosity-ի վրա կար 10 գիտական գործիքներ, որոնց ընդհանուր կշիռը կազմում էր 75 կգ, որոնք մարսագնացին հնարավորություն են տալիս կատարել երկրաբանական և երկրաքիմիական հետազոտություններ, ուսումնասիրել մոլորակի մթնոլորտը և կլիման, փնտրել ջուր և դրա հետքեր, օրգանական միացություններ և պարզել՝ արդյո՞ք Մարսը ժամանակին եղել է պիտանի բնակության համար, կամ արդյո՞ք մոլորակի վրա կան տեղեր, որոնք ներկա պահին պիտանի են բնակության համար: 
 

Մարսի ջուրն ավելի ծանր է քան Երկրինը