Հունաստանի ոստիկանությունը Հին Օլիմպիայի թանգարանին է վերադարձրել մոտ 80 գողացված նմուշ
Հունաստանի ոստիկանությունը կիրակի Հին Օլիմպիայում գտնվող Օլիմպիական խաղերի պատմության թանգարանին է վերադարձրել 77 հին նմուշ, որոնք գողացվել էին փետրվարին՝ զինված կողոպուտի ժամանակ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հունական պետական հեռուստաընկերությանը։
Կողոպուտը բացահայտվել է նոյեմբերի վերջին, այդ գործով ձերբակալվել է երեք տեղաբնակ։
«Մեր քաղաքական ժառանգության գանձերը չեն մնում առանց հսկողության»,- հայտնել է Հունաստանի մշակույթի առաջին փոխնախարար Կոստաս Ձավարասը՝ նմուշները հանձնելու արարողության ժամանակ։
Թանգարանին են վերադարձվել ոսկուց, բրոնզից և կավից պատրաստված թանկարժեք նմուշներ։
Ոստիկանությունը դուրս է եկել կասկածյալների հետքի վրա, երբ նրանք փորձել են «սև շուկայում» 1,5 մլն գնով վաճառել գողացված նմուշներից ամենաթանկարժեքներից մեկը՝ մ.թ.ա. XV դարի մի մատանի։ Իսկ «գնորդ» են հանդես եկել ոստիկանները։










