Սերժ Սարգսյանը պետական կամերային նվագախմբին շնորհավորել է 50-ամյակի առթիվ
10:18 • 03.12.12
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական կամերային նվագախմբի 50-ամյակի առթիվ, այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
ՀՀ նախագահը նվագախմբին մաղթել է երկար և բեղմնավոր ուղի, ստեղծագործական նորանոր հաջողություններ` ի փառս հայ մշակույթի և կատարողական արվեստի:
Placeholder










