Բոդի արտը վերածում է մարդկանց կենդանի բնապատկերների և շարժվող կենդանիների (լուսանկարներ, տեսանյութ)

15:24 • 03.12.12

Գերմանացի նկարչուհի Ջեսին Մարվեդելի բոլոր ստեղծագործությունները բառի բուն իմաստով լի են կյանքով, քանի որ սովորական ճերմակ կտավների փոխարեն արվում են մարդկային մարմինների վրա, գրում է Daily Mail-ը։

 

Իր տաղանդի շնորհիվ նկարչուհին կարողանում է մարդկանց մերկ մարմինները վերածել ցնցող, իրական բնապատկերների և շարժվող կենդանիների։ Ստեղծագործելու իր ոճը 25-ամյա նկարչուհին բնորոշում է  ռեալիստիկ կամ սյուռեալիստիկ։

 

Դորտմունդում բնակվող Մարվեդելը նշել է, որ ստեղծագործելու համար օգտագործում է միմիայն հանքային ջրի և բուժիչ ցեխի հիմքով պատրաստված բնական ներկեր։ Դրանց միջոցով մարդիկ կերպարանափոխվում են ճերմակ կարապների, հսկայական լեռների, էկզոտիկ կենդանիների, մենավոր ծառի, վագրի, անապատի, կամ էլ արտացոլում են Բարսելոնայի ու Սիդնեյի գիշերային կյանքից հայտնի պատկերներ։