«Վիա Գրա»-ն ցրելուց հետո կլինի նոր «Վիա Գրա»՝ նոր ձևաչափով

17:43 • 03.12.12

Ուկրաինական «Վիա Գրա» խումբը ցրելու մասին հայտարարելուց հետո պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն հայտնել է նոր նախագծի մասին՝ հերթական փոփ խմբի, տեղեկացնում է Life Showbiz-ը:

 

Ուկրաինացի ռեժիսոր Ալան Բադոևի հետ Մելաձեն նոր նախագիծ է նախաձեռնել, որն անմիջական կապ ունի հին «Վիա Գրա»-ի հետ: Իրապատում շոուի ձևաչափով նրանց նախագիծը կկոչվի «Ուզում եմ «Վիա գրա»-ում հայտնվել»:

 

Ըստ Բադոևի՝ շոու բիզնեսի պատմության մեջ առաջին անգամ կպատմվի ճշմարտությունը, թե ինչպես են հասարակ աղջիկներին վերածում փոփ դիվաների: Դեկտեմբերի 18-ին սպասվում են առաջին քաստինգները: Դրանք կտևեն մինչև հունվար: Քաստինգներ են անցկացվելու նաև ԱՊՀ երկրներում:

 

Պրոդյուսերները վստահեցնում են, որ այս «Վիա Գրա»-ն բոլորովին այլ է լինելու. խմբի անդամներ կարող են դառնալ անգամ թմբլիկ աղջիկները:
 

Նախօրեին էլ հայտնի էր դարձել, որ խմբի՝ հունվարին սպասվող ցրումից առաջ Մելաձեն կոլեկտիվից հեռացրել է մենակատարուհիներից Եվա Բուշմինային՝ շիկահերին: