Մահացել է «Վինի Թուխ» մուլտֆիլմի ռեժիսոր Ֆյոդոր Խիտրուկը
Մոսկվայում, 96 տարեկանում կյանքից հեռացել է ռուս հայտնի ռեժիսոր-անիմատոր Ֆյոդոր Խիտրուկը, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
Նա ծնվել էր 1917թ.-ի մայիսի 1-ին, Տվերում։ «Սոյուզմուլտֆիլմ»-ում աշխատել է շուրջ կես դար։
Որպես անիմատոր նա ստեղծել է 200 կերպար՝ 102 ֆիլմերի համար, այդ թվում՝ Սառցե թագուհին և Կարմիր գլխարկը։
Նրա ռեժիսորական աշխատանքներից են նաև «Վինի Թուխ»-ը, «Մի հանցագործության պատմություն»-ը, «Կղզի»-ն, «Բոնիֆացիի արձակուրդները» և այլ մուլտեր։










