Բրիտանացի նկարիչը գեղեցիկ պատկերներ է ստեղծում ներկերին թեյ և օղի խառնելով (լուսանկարներ)
Շատերին է հայտնի, որ ոգելից խմիչքը ներշնչանքի աղբյուր է հանդիսանում նկարիչների համար, օրինակ՝ Վինսենտ Վան Գոգը ստեղծագործական աշխատանքի ընթացքում խմել է օշինդրի օղի, իսկ Սալվադոր Դալին էլ ՝շամպայն, գրում է Daily Mail-ը։
Սակայն բրիտանացի նկարիչ Քարն Գրիֆիթսը, հավատարիմ մնալով ազգային ավանդույթներին, նախապատվությունը տալիս է թեյին։ Սակայն նա ոչ թե խմում է այն, այլ զարմանահրաշ կտավներ ստեղծում դրանով։
39-ամյա արվեստագետի աշխատանքները բարձր գնահատանքի են արժանացել արվեստասերների շրջանում, ովքեր մոտ 8 հազար դոլար են վճարում Գրիֆիթսի աշխատանքներից որևէ մեկը ձեռք բերելու համար։
«Ինձ անչափ դուր է գալիս նկարել ՝ թեյը ներկերի հետ խառնելով։ Պետք է ասեմ, որ թեյից բացի, իմ աշխատանքներում ես օգտագործում եմ նաև օղի։ Իսկ ներկայում փորձում եմ նոր տեխնիկա մշակել, որը հնարավորություն կտա ստեղծագործել կոնյակով և վիսկիով»,-նշել է նկարիչը։










