Bugatti Veyron-ը զարդարվել է մաթեմատիկական հավասարումներով (լուսանկարներ)

15:50 • 04.12.12

Bugatti Veyron սուպերքարը համարվում է աշխարհի ամենաարագընթաց մեքենաներից մեկը, որն իր հետևում է թողնում բոլոր մրցակիցներին, գրում է UK News-ը։

 

Իտալական ըներությունն իր ճոխ արտադրանքին է՛լ ավելի յուրահատուկ տեսք հաղորդելու համար դիմել է ֆրանսիացի աբստրակտցիոնիստ նկարիչ Բեռնար Վենեին, ով ամբողջությամբ վերափոխել է մեքենայի արտաքինը՝ այն վերածելով յուրօրինակ գրատախտակի։ Մեքենան դրսից և ներսից զարդարված է այն մաթեմատիկական հավասարումներով, որոնք  օգտագործվել են  այս մոդելը ստեղծելու ժամանակ։

 

Bugatti-ին ակնհայտորեն գոհ է մնացել նկարչի աշխատանքից, որի արդյունքը գնահատվել է 1.5 մլն ֆունտ ստերլինգ։ Այժմ մեքենան ցուցադրության է հանվել Մայամիի Rubell Family Collection սրահում։
 

Bugatti Veyron-ը զարդարվել է մաթեմատիկական հավասարումներով (լուսանկարներ)