Չինաստանի իշխանությունները մտադիր են բանջարեղեն աճեցնել Մարսի և Լուսնի վրա

11:32 • 04.12.12

Չինաստանի ղեկավարությունը պատրաստվում է Մարսի և Լուսնի վրա 4 տարբեր տեսակի բանջարեղեն աճեցնել, ինչի արդյունքում այդ մարմինների վրա կստեղծվի տիեզերագնացների «կենսապահովման էկոլոգիական համակարգ», հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Պեկինի հետազոտական և չին տիեզերագնացների նախապատրաստման կենտրոնին։

 

Եղած տվյալները վկայում են, որ բոլոր անհրաժեշտ փորձարկումներն արդեն անցկացվել են Պեկինում, իսկ հիմա մշակվում է 300 խմ ծավալով ամբարի ստեղծման նախագիծը, որտեղ պետք է աճեցվեն բանջարեղենները (թե կոնկրետ ինչ բանջարեղենների մասին է խոսքը, չի նշվում)։

 

Եթե այս ծրագիրը հաջողությամբ պսակվի, ապա տիեզերագնացները հնարավորություն կունենան ստանալ թթվածնի, ջրի և սննդի անհրաժեշտ պաշար։

 

Կենտրոնի աշխատակիցներն ակնկալում են, որ այս նախաձեռնությունն ապագայում լայն կիրառություն կստանա Լուսնի և Մարսի վրա, և տիեզերագնացները կկարողանան թարմ բանջարեղենով սնվել։
 

Չինաստանի իշխանությունները մտադիր են բանջարեղեն աճեցնել Մարսի և Լուսնի վրա