Ստեղծվել են ինքնավերականգնվող հիշողության կրիչներ
Թայվանյան Macronix կազմակերպության մասնագետները ստեղծել են ֆլեշ-հիշողություն, որը կարող է դիմակայել մաշվելու գործընթացին, տեղեկացնում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով IEEE Spectrum–ի հաղորդագրությանը:
Նոր սարքի հիմքում ընկած է հիշողության մասնիկների ինքնավերականգնման հնարավորությունը՝ բարձր ջերմաստիճանի ազդեցության ներքո: Հետազոտողները առաջարկել են մասնիկները ենթարկել կարճատև ուժեղ տաքացման: Հաստատվում է, որ նման գործողությունից հետո MLC NAND ֆլեշ-հիշողության վերաձայնագրման ցիկլի քանակը 10.000-ից հասնում է 100 միլիոն և ավելիի:
«Տաքացուցիչները» որոշվել է համակարգի վրա տեղադրել այնպես, որ ամեն մեկը ընդգրկի միայն մասնիկների մի փոքրիկ խումբ: «Տաքացուցիչները» աշխատացնել նախատեսվում է ըստ հերթականության: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ այն սարքը, որտեղ պետք է օգտագործվի պլատան, պետք է միացված լինի էներգիայի աղբյուրին, սակայն սարքը պիտի լինի ոչ ակտիվ վիճակում:
Հիշողության կրիչի մասին տեղեկությունները Macronix կազմակերպության հետազոտողները կներկայացնեն Սան-Ֆրանցիսկոյում՝ դեկտեմբերի 10-12-ը կայանալիք IEDM կոնֆերանսի ժամանակ:










