Քաթչերը՝ Ջոբսի դերում՝ պաշտոնական լուսանկարներով

18:00 • 04.12.12

Դեռևս այս տարվա սկզբին հայտնի էր դարձել, որ ամերիկացի դերասան Էշթոն Քաթչերը նկարահանվելու է Apple-ի հիմնադիր, լեգենդար Սթիվ Ջոբսի դերում: Այժմ հայտնվել են Քաթչերի կերպարանափոխության առաջին պաշտոնական լուսանկարները, որոնք հրապարակել է Daily Mail-ը:

 

34-ամյա Քաթչերն անցած հոկտեմբերին կյանքից հեռացած Ջոբսին «նմանվել է» սանրվածքի և դեմքի մազածածկույթի շնորհիվ: Ըստ աղբյուրի՝ նկարահանման հրապարակում Քաթչերը Ջոբսին փորձում է նմանվել նաև ժեստերով:



Ենթադրվում է, որ jOBS վերնագրով ֆիլմը կցուցադրվի 2013-ի հունվարին, Սանդենսի միջազգային կինոփառատոնում՝ որպես փակման ֆիլմ: