Nokia-ի համար երաժշտություն է ձայնագրել սիմֆոնիկ նվագախումբը

11:00 • 04.12.12

Nokia ընկերությունը, որի հեռախոսները հայտնի են որակյալ ռինգթոններով (մեղեդի), գերազանցել է ինքն իրեն, գրում է Вести-ն։


Չնայած ֆինանսական խնդիրներին՝ ֆիննական ընկերությունը գումար է տրամադրել նոր երաժշտությունների ձայնագրման համար, որի համար վարձել է Բրատիսլավայի 55 մարդուց բաղկացած սիմֆոնիկ նվագախմբին։

 

Ինչպես մեկնաբանել են Nokia-ում, ընկերությունը երաժիշտներին է դիմել հետազոտություն անցկացնելուց հետո, որը ցույց է տվել, որ դասական երաժշտությամբ ռինգթոններն ամենամեծ հեղինակությունն են վայելում։ Երաժշտությունը գրել են ընկերության «մեղեդիների դիզայներները»։

 

«Հեռախոսային» երաժշտության հեղինակներից մեկը՝ Ալեքսի Էբենը, պատմել է The Telegraph-ին. «25 երաժշտություն հորինել են 5 աշխատակիցներ։ Մենք ոգեշնչվել ենք ժամանակակից դասական և ֆիլմերի երաժշտությամբ։ Այնուամենայնիվ, արդյունքում մենք ստացել ենք օրիգինալ ռինգթոններ»։


Երաժշտությունը միշտ էլ եղել է Nokia-ի ուժեղ կողմը։ Օրինակ՝ Nokia Tune մեղեդին, որը ֆիննական ընկերության խորհրդանիշն է, դարձել է աշխարհում առաջին ամենաճանաչելի ռինգթոնը։ Այն գրվել է իսպանացի դասական երաժիշտ և կիթառահար Ֆրանսիսկո Տարեգոյի կողմից, 1902թ.-ին։ Ըստ Վիքիպեդիայի տվյալների՝ այդ մեղեդին հնչում է յուրաքանչյուր վայրկյանում մոտ 20 000 անգամ։ Կունենա՞ն արդյոք նման հաջողություն նոր մեղեդիները, ցույց կտա ժամանակը։
 

Nokia-ի համար երաժշտություն է ձայնագրել սիմֆոնիկ նվագախումբը