Հայ դաշնակահարը պարգևատրվել է Մոսկվայի կոմպոզիտորների միության պատվավոր շքանշանով

10:39 • 04.12.12

Հայ անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը դեկտեմբերի 4-ին` Մոսկվայի կոմպոզիտորների միության նախագահ Օլեգ Գալախովի հրավերով Մոսկվայում հանդես է եկել մենահամերգով:


Այս մասին տեղեկանում ենք կոմպոզիտորի տարածած հաղորդագրությունից։

 

Մելիքյանի մոսկովյան մենահամերգին հնչել են 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության գլուխգործոցներ, այդ թվում՝ Լուչիանո Բերիոյի, Տորու Տակեմիցուի, Յաննիս Քսենակիսի, Հարություն Դելալյանի, Գեորգի Կուրտագի, Տիգրան Մանսուրյանի, Հենրիկ Գուրեցկու ստեղծագործությունները:


Համերգի ավարտին Մոսկվայի կոմպոզիտորների միության նախագահը Հայկ Մելիքյանին պարգևատրել է պատվավոր շքանշանով` «Մաեստրո Հայկ Մելիքյանին` ժամանակակից երաժշտության զարգացման և տարածման գործում իր ներդրման համար»: