Volvo-ն խոստանում է «երբեք չվթարվող» մեքենա ստեղծել
Մեքենաներ արտադրող շվեդական Volvo ընկերությունը մտադրված է սկսել նոր մեքենայի արտադրություն, որը կարող է շարունակել ճանապարհը առանց վարորդի, տեղեկացնում է BBC-ն հղում՝ կատարելով Wall Street Journal-ին: Կազմակերպությունը ակնկալում է, որ ճանապարհներին այսպիսի «խելացի» մեքենաների հայտնվելը կնպաստի ավտովթարների թվի նզավմանը:
Volvo-ն, որը պատկանում է չինական China’s Greely group կազմակերպությանը, այժմ մշակում է մեքենայի նոր մոդել, որը կարող է աշխատել «խելացի» ինքնակառավարման ռեժիմով, այն դեպքում, երբ վարորդը որոշակի պատճառների դեպքում չի կարող վարել այն: Բացի այդ մեքենան կարող է ուղղել վարորդին, այն դեպքում եթե նա երթևեկելիս սխալ որոշումներ կայացնի, որոնք վտանգ կներկայացնեն նրա անվտանգությանը:
Սպասվում է, որ արդեն 2014 թվականին կազմակերպությունը կներկայացնի մեքենայի առաջին օրինակը, որ կարող է ինքնուրույն տեղաշարժվել փողոցներով 50 կմ/ժ արագությամբ:
«Մենք ենթադրում ենք, որ Volvo-ի նոր մոդելի մասնակցությամբ չի գրանցվի այնպիսի ավտովթար, որի արդյունքում կարող է մարդ մահանալ կամ վիրավորվել»,- ասել է Volvo ընկերության GR բաժնի ղեկավար Անդերս Յուգենսենը:










