Հռոմի Պապին Twitter-ում հարցնում են Hitman-ի և Ջորջ Մայքլի մասին

20:28 • 05.12.12

Չնայած Twitter-ում գրանցվելուց հետո Հռոմի Պապ Բոնեդիկտոս 16-րդն առայժմ մեզ չի հղել իր առաջին tweet-ը, նա արդեն իսկ կես միլիոն հետևորդներ ունի և իրեն ուղղված բազմաթիվ հարցեր, հայտնում է c-net-ը:

Այս առնչությամբ Twitter-ը հայտարարություն է արել, որ Պապին կարելի է հարցեր ուղել #askpontifex միկրոբլոգում: Դրանիցից որոշներին պոնտիֆիկոսը կպատասխանի դեկտեմբերի 12-ին իր «թուիթերային նիստի» ժամանակ:

 


Twitter-ն ու Վատիկանը, ըստ աղբյուրի, պարզ հասկացրել են, որ Բենեդիկտոս 16-րդին հետաքրքրում են միայն հավատի վերաբերյալ հարցերը: Սակայն նրան ուղղված հարցերի թվում կան նաև ոչ այնքան հավատին վերաբերող հարցադրումներ.

«Ինչո՞ւ տղամարդիկ պտուկներ ունեն», «Ձեր կարծիքով Ջորջ Մայքլն ավելի լավ երգ կունենա՞ր, եթե նրա հետ որպես պրոդյուսեր աշխատեր Թիմբալենդը», «Դուք ի՞նչ կապ ունեք Hitman-ի ստեղծման հետ»:
 

Հռոմի Պապին Twitter-ում հարցնում են Hitman-ի և Ջորջ Մայքլի մասին