Ավստրալացի այգեգործները կոկոսի համով արքայախնձորի նոր տեսակ են ստացել

12:55 • 05.12.12

«Օսֆեստիվալ» կամ «Ավստրալական տոն»՝ նման անվանում է ստացել կոկոսի համով արքայախնձորի նոր տեսակը, որը ստացել են ավստրալացի այգեգործները, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

Ինչպես նշել է այս նախագծի մասնակիցներից մեկը՝ Քվինսլենդ նահանգի գիտնական Գարտ Սենևսկին՝ պտղատու բույսերի նոր տեսակներ ստանալու համար Ավստրալիայում սովորաբար պահանջվում է մոտավորապես 10 տարի։ 

 

Այժմ նոր արքայախնձորը «գտնվում է արտադրության վերջին փուլում». նրա աճեցմամբ արդեն զբաղվում է Քվինսլենդի ագրարային ֆիրմաներից մեկը։ Սպասվում է, որ այն վաճառքի կհանվի երկու տարի անց։


Սենևսկու ենթադրությամբ՝ «Օսֆեստիվալ»-ին «հաղթանակ է սպասվում», և այն անպայման դուր կգա ավստրալացիներին, քանի որ սա «շատ քաղցր, հյութեղ պտուղ է»։

 

Միևնույն ժամանակ գիտնականը նշել է, որ աշխատանքը սկսելիս նրանք նպատակ չեն ունեցել ստեղծել արքայախնձոր անպայման կոկոսի համով, այլ պարզապես «ցանկացել են ստանալ քաղցր, անուշահոտ պտուղ»։
 

Ավստրալացի այգեգործները կոկոսի համով արքայախնձորի նոր տեսակ են ստացել