Ավտոմեքենան ընտրում են ըստ մասնագիտության. գերմանական Transparo-ի հետազոտությունը
Գերմանական Transparo ապահովագրական ընկերությունը հրապարակել է ավտոմեքենաների նախասիրությունների վարկանիշային աղյուսակը որոշակի մասնագիտություն ունեցող գերմանացիների շրջանում, հայտնում է Газета-ն։
Գերմանացի ապահովագրողների հետազոտությունը հիմնված է 60 հազար պայմանագրերի տվյալների հիման վրա, որոնք կնքվել են ինչպես նոր, այնպես էլ օգտագործված մեքենաների համար։ Մասնագետները համեմատել են ապահովագրական տվյալներն այցելուների զբաղվածության հետ. ցանկում ընդգրկվել են Գերմանիայի 30 ամենատարածված մասնագիտությունները։
Ըստ այդմ՝ գերմանացիների շրջանում ամենատարածված մակնիշը Volkswagen-ն է, ընդ որում՝ այն նախընտրում են շինարարության ոլորտի աշխատակիցները (այդ ոլորտում աշխատողների 20,1%-ը)։
Transparo-ի վարկանիշային աղյուսակում ամենից հայտնի մասնագիտությունը դարձել է ինժեները։ Այս ոլորտի նախասիրություններն են Volkswagen (20%), BMW (12,6%), Mercedes-Benz (9,6%) և Audi (7,8%)։
Opel մակնիշը նախընտրում են ներկարարները (17,5%)։
BMW մակնիշն առավել շատ նախընտրում են գերմանացի բժիշկները (14,6%), ինչը 45%-ով բարձր է, քան այլ ոլորտի աշխատակիցներինը։ Հատկանշական է, որ ըստ ADAC վարորդների ակումբի մասնագետների տվյալների՝ BMW-ն նաև ագրեսիվ վարորդների առավել նախընտրելի ապրանքանիշն է։ Բացի այդ, Illicit Encounters ծանոթությունների կայքի բրիտանացի փորձագետները պարզել են, որ բավարիական այս մակնիշն ամենից շատ նախընտրում են դավաճանությանը հակված ամուսինները։
Հետազոտությունում ներկայացված շատ մասնագիտությունների տեր մարդիկ նախընտրում են մի քանի մակնիշի մեքենաներ հավասարաչափ։ Օրինակ՝ գերմանացի փականագործներն ընտրում են Ford և Opel գրեթե հավասար՝ 12,3%։
Ֆինանսական խորհրդատուները նախընտրում են BMW և Mercedes-Benz՝ 14,3% և 14,1% համապատասխանաբար։
Առևտրի ոլորտի մասնագետները նույնպես ընտրում են պրեմիում կարգի մեքենաներ՝ BMW(14,1%) և Audi(10,8%)։
Գերմանիայի գրասենյակային և ստոմատոլոգիական կլինիկաների աշխատողները նախընտրում են իտալական և ֆրանսիական արտադրության մեքենաներ։ Գործակատարները և առևտրականները գնում են Renault՝ 7,3% և 7,5%, իսկ ատամնաբույժներն ընտրում են Fiat՝ 7,5%։
Citroen ֆրանսիական մակնիշը տարածված է վաճառքի ոլորտում աշխատողների շրջանում (3,9%) և ուսուցիչների շրջանում (3,4%)։










