Անդրեա Բոչելլիի երկար սպասված ալբոմը կթողարկվի հունվարի 29-ին
Աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելլին եկող ամիս կուրախացնի իր բոլոր երկրպագուներին, ինչպես նաև դասական արվեստի սիրահարներին՝ թողարկելով իր նոր Passione («Կիրք») ալբոմը, հայտնում է Italia-ru.com կայքը։
Հունվարի 29-ին թողարկվելիք ալբոմում ներկայացված կլինեն չհնացող երաժշտական գլուխգործոցներ, որոնց միավորում է սիրո անսպառ թեման։ Passion-ի ստեղծման շրջանակներում Բոչելլին համագործակցել է հանրահայտ կանադացի երգիչ Դևիդ Ֆոստերի հետ։
Անձամբ տենորն իր անչափ սպասված ալբոմը բնութագրել է հետևյալ կերպ.«Այս նախագիծը յուրահատուկ հարգանքի տուրք է վեհ զգացմունքների հանդեպ»։










