«Սասնա ծռերն» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

18:20 • 05.12.12

Փարիզում դեկտեմբերի 5-ին կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի յոթերորդ նիստի շրջանակներում քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության 2012թ. Ներկայացուցչական ցանկում գրանցման համար Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտը, տեղեկացնում են Արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

 

ՀՀ ԱԳՆ և Մշակույթի նախարարությունների միասնական և համակարգված ջանքերի շնորհիվ հայտը միաձայն ընդունվել է և ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության 2012 թ. ներկայացուցչական ցանկում: