Ռուսաստանում աչքերով կառավարվող սմարթֆոն է ստեղծվել
Ռուսաստանցի գյուտարար Վլադիմիր Ելինը երկու էկրանով (դիմացից և հետևից) բջջային հեռախոսի արտոնագիր է ստացել, որը կառավարվում է աչքերով ու ժեստերով՝ առանց հպման, հայտնում է Life News-ը:
«Ապագայի սմարթֆոնը» որսում է մարդու աչքի բիբերի շարժումը և ըստ այդմ գործում: Այդ սարքը կառավարելու մյուս տարբերակը «վիրտուալ հպումն» է:
Բյուրեղ հիշեցնող արտասովոր ձևը ևս պատահական չէ. գյուտարար Ելինը, ըստ LN-ի, գնացել է Apple-ի հետքերով:
Ըստ գյուտարարի «արտոնագիրը ստանալուց հետո ապրանքը վաճառասեղան հասցնելը երկար չի տևի»՝ 1-2 տարի՝ այն դեպքում, եթե համապատասխան արտադրող գտնվի:
Սարքն ունի աշխատանքային SPF - SmartPhone Future անվանումը, բացարձակ ջրակայուն է (դրա պատյանին բացակայում են տեխնոլոգիական անցքերը), համալրված է նաև վտանգավոր ճառագայթումների գրանցուցիչով:










