«3+2» ֆիլմի սիրված դերասանուհի Նատալյա Կուստինսկայան ընկել է կոմայի մեջ

14:23 • 05.12.12

Խորհրդային և ռուսական կինոյի ու թատրոնի դերասանուհի Նատալյա Կուստինսկայան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով բժշկական շրջանակի աղբյուրներին։

 

«Երբ բժիշկներն այցելել են Կուստինսկայայի բնակարան, նա արդեն կոմայի մեջ էր»,- ասել է աղբյուրը։

 

ՌԴ վաստակավոր դերասանուհի Նատալյա Կուստինսկայային առավել սեր ու ճանաչում է բերել հանրահայտ «3+2» ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1963թ.-ին։

Նա նկարահանվել է նաև «Իվան Վասիլյևիչը փոխում է մասնագիտությունը» և այլ ֆիլմերում։