Լեդի Գագան 5 մլն դոլար է ծախսել Մայքլ Ջեքսոնի անձնական իրերը գնելու համար

13:47 • 05.12.12

Երգչուհի Լեդի Գագան Լոս Անջելեսի Բեվերլի Հիլզում կայացած լեգենդար երգիչ Մայքլ Ջեքսոնի անձնական իրերի միջազգային աճուրդում ձեռք է բերել 55 նմուշ, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «Սան» լոնդոնյան թերթին։
Գնումների համար երգչուհին ծախսել է 5 մլն դոլար։

 

«Լեդի Գագան հրաժարվել է նշել, թե Ջեքսոնի որ իրերն է գնել»,- գրում է պարբերականը։

 

Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ երգչուհին գնել է հանրահայտ կաշվե բաճկոնը, որը Ջեքսոնը կրել է «Bad» ալբոմի վրա աշխատելիս և համերգային շրջագայությունների ժամանակ։ Ինչպես պարզաբանում է պարբերականը, բաճկոնի համար Լեդի Գագան վճարել է մոտավորապես 240 հազար դոլար։

Ջեքսոնի ձեռնոցները վաճառվել են 200 հազար դոլարով։