LG-ն ներկայացրել է մեքենայից էլ մեծ, նոր սերնդի հեռուստացույցը (տեսանյութ)
Հարավկորեական LG ընկերությունը սուրբծննդյան և ամանորյա տոներին ընդառաջ Մեծ Բրիտանիայում ներկայացրել է նոր սերնդի հեռուստացույցը, որը մեքենայից էլ մեծ է. նորույթի էկրանն ունի 2.13 մ լայնություն, գրում է Daily Mail-ը։
Ընկերության ներկայացուցիչները խոստացել են, որ LG-ի նոր հեռուստացույցը ձեռք բերելու դեպքում այլևս երբերք ցանկություն չի առաջանա կինոթատրոն այցելել։
Նորույթի գինն է 22 500 հազար ֆունտ ստերլինգ, ինչը համարժեք է 36 220 ԱՄՆ դոլարին։ Այն համարվել է Միացյալ Թագավորության ամենամեծ հեռուստացույցը, որը գնելու դեպքում կտրվեն նաև հատուկ ակնոցներ՝ ֆիլմերը 3D տարբերակով դիտելու համար։










