Նեպալում աղոթքին մասնակցել է 11.000 կին
Ավելի քան 11.000 կին է մասնակցել Նեպալում կայացած հինդուիստական աղոթքին, տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը:
Կազմակերպիչները նշել են, որ սա Նեպալի պատմության մեջ հանդիսացել է կնոջ, որպես Մայր աստվածուհու մեծարման ամենամարդաշատ հանդիսավոր արարողությունը:
Կազմակերպիչները տեղեկացնում են, որ արարողությանը ներկա էին տարբեր էթնիկական խմբերի և կաստաների կանայք, որոնք նպատակ ունեն պաշտպանելու սոցիալական ներդաշնակությունը:










