Նոբելյան մրցանակակիրները չեն կարողանում ժամանել Շվեդիա. Ստոկհոլմի օդանավակայանները փակ են

17:19 • 05.12.12

Նոբելյան մրցանակի դափնեկիրները չեն կարողանում ժամանել Շվեդիա իրենց մրցանակների ետևից, քանի որ Ստոկհոլմի բոլոր օդանավակայանները փակ են ձյան տեղումների պատճառով, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

 

Ինչպես հայտնել է Swedavia շվեդական ավիաընկերության մամուլի քարտուղարը, օդանավակայաններն աշխատում են միայն Ստոկհոլմից կատարվող թռիչքների համար, սակայն այդ դեպքում էլ ինքնաթիռները թռչում են եղանակի հետ կապված։

 

Այսօր Ստոկհոլմ պետք է ժամաներ Նոբելյան մրցանակակիրների մեծ մասը։ Այս շաբաթ կանցկացվեն մամուլի ասուլիսներ և գիտական հանդիպումներ։ Իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա երկուշաբթի։