Գիտնականներն անվանել են աշխարհի ամենահին դինոզավրին

20:54 • 05.12.12

Բրիտանացի գիտնականները գտել են այն կենդանուն, որին կարելի է անվանել ամենահին դինոզավր, հայտնում է Reuters-ը:

Նրան «գտել են» Լոնդոնի Բնագիտության թանգարանում: Բրածո կենդանին թանգարանի հավաքածուում է եղել տասնամյակներ շարունակ: Գիտնականները կարծիք են հայտնել, որ նա ապրել է մոտ 245 մլն տարի առաջ: Սա 10-15 մլն տարով ավելի հին է, քան մինչ այժմ հայտնի ամենահին նմուշները:

Նմուշը հայտնաբերվել է 1930-ականներին Աֆրիկայում՝ Նյասա լճի շրջակայքում և անվանվել է Nyasasaurus parringtoni: Այս տեսակի դինոզավրերը ունեցել են 2-3 մ երկարություն, կշռել 20-60 կգ:
 

Գիտնականներն անվանել են աշխարհի ամենահին դինոզավրին